Vintage
Something Different for Joomla
![]() |
|
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
Աշխատանք փնտրող հաշմանդամներին
Բնակչության զբաղվածության ապահովումը պետության հիմնական խնդիրներից մեկն է, որի լուծումն էապես նպաստում է անհատի և ընտանիքի տնտեսական անկախության կայացմանը։ Աշխատանքային շուկայում առավել խոցելի և անմրցունակ են հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանում բնակվող աշխատունակ հաշմանդամների միայն 8 տոկոսն է ապահովված աշխատանքով։
Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գրավականն է։ Պակաս կարևոր չէ ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկվածության աստիճանը։
Սույն կայքը ուղեցույց է աշխատանք փնտրող հաշմանդամների համար, որը, կարծում ենք, կհետաքրքրի նաև գործատուներին, հաշմանդամների զբաղվածության հիմնահարցերով զբաղվող պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին:
Կայքում տեղ է գտել տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտերի համառոտ վերլուծությունը։ Համապատասխան բաժիններում անդրադարձ է կատարվում մասնագիտական ուսուցման հնարավորություններին, աշխատանքային իրավահարաբերություններին:
Աշխատանք փնտրող հաշմանդամներին օգտակար կլինի ծանոթանալ միջազգային և տեղական փորձի լավագույն օրինակների վրա հիմնված գործնական խորհուրդներին աշխատանքի ընդունման, հարցազրույց անցնելու և ռեզյումե (CV) կազմելու վերաբերյալ: Կայքում զետեղված են նաև ռեզյումեի տիպային նմուշներ, ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերի ցանկը և զբաղվածության ոլորտին առնչվող հղումներ:
Այցելուների քանակը






![]() | Այսօր | 4 |
![]() | Երեկ | 5 |
![]() | Այս շաբաթ | 74 |
![]() | Այս ամիս | 148 |
![]() | Ամբողջը | 11351 |
© 2009 Ունիսոն ՀԿ։ Հեղինակային իրավունքները պաշտպանված են: Ձևավորումը՝ Դավիթ Բաբայանի
© 2009 Unison. NGO. All Rights Reserved. Design by David Babayan





