Vintage
Something Different for Joomla
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
| Գործատուին խրախուսելու մեխանիզմներ |
|
|
Հաշմանդամներին աշխատանքի ընդունման խրախուսական դրույթն իր ամրագրումն է ստացել ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի թիվ 996-Ն «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» որոշմամբ: Պետք է նշել, որ փոխհատուցման ծրագրում անմրցունակ անձը կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ: Աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվում է ամuվա լրիվ աշխատած oրերի համար: Ոչ լրիվ աշխատած ամuվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է՝ փոխհատուցման ամuական գումարը բաժանելով տվյալ ամuվա աշխատանքային oրերի թվի վրա և բազմապատկելով աշխատած oրերի թվով: Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց ժամանակավոր անաշխատունակության, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար փոխհատուցում չի տրամադրվում: Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափը: Բացի դրանից, աշխատավարձի փոխհատուցման ծրագրերը սահմանափակված են որոշակի ժամկետով. ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով: Աշխատավարձի փոխհատուցումը դադարեցվում է, երբ լրանում է փոխհատուցման ծրագրի ժամկետը, կամ գործատուի և անմրցունակ անձանց միջև կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում: Բացի հաշմանդամի աշխատավարձի փոխհատուցման հնարավորությունից, գործատուներին կհետաքրքրի նաև հետևյալ խրախուսական դրույթը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածով նախատեսվում է, որ «հարկատուի հարկվող շահույթը որոշելիu համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավաuարեցված այլ վճարումների 150 տոկոuի չափով»:
|
