|
Հարգելի քաղաքացիներ
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ HDP Բարեգործական Հիմնադրամը (Հյուման Դիգնիթի Ընդ Փիս) «Զբաղվածության Պետական Ծառայություն» Գործակալության հետ համատեղ և Նիդեռլանդական գործընկերներ Aktiva, Bartimeus և Workability-ին 2010-2012 թթ-ին իրականացնում են Նիդեռլանդական թագավորության Դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարդիկ, որպես խոստումնալից աշխատուժ» ծրագիրը (MATRA PP):
Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն համայնքում և Հրազդան քաղաքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման գործընթացին` նրանց մրցունակության բարձրացման ճանապարհով:
Ծրագրի շրջանակներում հաշմանդամ անձանց համար նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
- աշխատանքի խորհրդատվության տրամադրում,
- մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության տրամադրում,
- աշխատունակության մակարդակի գնահատում,
- մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում,
- գործատուների մոտ աշխատատեղերի հարմարեցում` ըստ հաշմանդամ անձանց կարիքների:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն համայնքում և Հրազդան քաղաքում բնակվող հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր հետաքրքրված են այս ծրագրով, կարող են դիմել իրենց բնակության վայրում գործող Զբաղվածության Կենտրոններ` հետևյալ հասցեներով.
Երևանի Էրեբունի -Նուբարաշենի զբաղվածության
կենտրոն.-Խորենացու-213, հեռ. (010) 57 - 46 - 80:
Հրազդանի զբաղվածության կենտրոն.-Կենտրոն, թիվ 6
մանկապարտեզ, հեռ. (0223) 2 - 18 - 35:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել HDP Բարեգործական Հիմնադրամ (010) 26-17-61 հեռախոսահամարով :
2009թ. սեպտեմբերի 15. Ինչպես հայտնի է, մինչև տարևերջ Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» մուտք կգործի շուկա։ Ուրախալի է, որ մեր երկրում գործունեության ամենասկզբից հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը` «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը որդեգրել է հավասար հնարավորությունների կադրային քաղաքականությունը, որը բացառում է հաշմանդամության հիմքերով որևէ խտրականություն։ Համապատասխան որակավորում և գիտելիքներ ունեցող հաշմանդամներն ունեն «Օրանժում» աշխատելու իրական շանսեր։
Դրա մասին վկայեց նաև «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի այցը «Ունիսոն» հասարակական կազմակերպություն։ Պարոն Դյութուան ծանոթացավ «Ունիսոնում» գրանցված` աշխատանք փնտրող հաշմանդամների հարուստ տվյալների բազային, դրականորեն արձագանքեց մեր նախաձեռնությանը և խոստացավ, որ «Օրանժում» անպայմանորեն աշխատելու են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Այս խոստումն արդեն իսկ իրականություն է դարձել։ Համագործակցելով «Ունիսոնի» հետ, «Օրանժ Արմենիայի» կադրերի բաժինն դիտարկեց մեր կազմակերպության կողմից ներկայացված շուրջ 35 թեկնածուներին։ Ներկայիս դրությամբ, 3 հաշմանդամ կնքել են աշխատանքային պայմանագրեր «Օրանժի» հետ։ Ցանկանանք նրանց հաջող կարիերա «Օրանժ Արմենիայում», աշխատանք փնտրող այլ հաշմանդամներին` համբերություն և լավատեսություն, իսկ ընկերությանը` զբաղեցնել իր ուրույն տեղը հայաստանյան շուկայում։
2009թ. հուլիսի 16-ին Էրեբունու Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որին քննարկվեցին Աջակցվող զբավածության ազգային ասոցիացիայի ստեղծման հետ կապված հարցերը: Ասոցիացիայի նպատակն է` բարձրացնել հաշմանդամների զբաղվածության մակարդակը Հայաստանում: Հանդիպմանը ներկա էին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, զբաղվածության տարածքային կենտրոնների, ինչպես նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպություների («Ունիսոն», «Կամք և կորով», «Փրկություն», Կույրերի միավորում և այլ) ներկայացուցիչները: Մասնակիցների քննարկումը ծավալվեց ասոցիացիայի կանոնակարգի նախագծի, ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված հերթական քայլերի շուրջ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը հրապարակեց 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ գրանցված վիճակագրական տվյալները և գործակալության կողմից կատարված աշխատանքի արդյունքները: Նյութում տեղ էին գտել նաև հաշմանդամներին վերաբերող ցուցանիշները: Այսպես`«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 105 աշխատանք փնտրող, որից 44-ը հաշմանդամ, իսկ նախորդ տարվանից այս ծրագրով շարունակում է աշխատել 187 մարդ: «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցան համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրում ընդգրկվել է 34 աշխատանք փնտրող, «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում` 468 անձ, որից 439-ը` գործազուրկ, 29-ը` հաշմանդամ:
|